Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հագեցած էր. Սերգեյ Լավրով

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը
ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը բոլոր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը շատ հագեցած է որակում։ Այս մասին նա հայտարարեց Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը բոլոր ոլորտներում։
«Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, ընդգծել ենք նաև հետագա համագործակցության ուղիները»,– նշեց նա։
Լավրովը ասաց, որ իրենք քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը՝ Հայաստանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։