ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընկել և կոտրել է ձեռքը։ Սիմոնյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն»,–գրել է նա։
Ավելի վաղ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահը սայթաքել և վնասել է արմունկը, ինչի համար էլ հիվանդանոց է գնացել։