Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը սուտ է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության շենքը
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: