ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետ նախապես պլանավորված չի եղել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Դոնի Ռոստովում հրամանատարական կետ գնալուն, ապա այն պլանավորված չէր, ոչ մի կերպ չի նախապատրաստվել։ Հիմնական նպատակը եղել է հրամանատարական կետի աշխատանքը սովորական ռեժիմի ժամանակ տեսնելը»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետը։
ՌԴ ղեկավարը խորհրդակցություն է արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի մասնակցությամբ: