Կնյազ Իբոյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, Սերգեյ Սարգսյանը նվաճեց բրոնզը` հաղթելով ադրբեջանցուն

Կնյազ Իբոյանը Եվրոպայի առաջնութունում
Ազատ ոճի մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում մրցումային վերջին օրը վաստակեց 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 մարտի – Sputnik. Բուխարեստում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը 86 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեց Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագոմադովի հետ։ Ցավոք, մեր ըմբիշը ժամանակից շուտ զիջեց մրցակցին։
Իբոյանը իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4։2 հաշվով հաղթեց մոլդովացի Իվան Իչիզլիին։ Քառորդ եզրափակիչում մեր մարզիկը սկզբունքային գոտեմարտում 7։5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակիչում էլ 3։2 հաշվով պարտության մատնեց թուրք Իսմաիլ Կուչուկսոլակին։

92 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Աբդուլջալիլ Շաբանովի հետ։ Գոտեմարտի ընթացքում մեր ըմբիշը պարտվում էր 0։2, 1։4 հաշվով։ Բայց գերկամային հատկանիշներ դրսևորելով` Սարգսյանը վերջին վայրկյանին գեղեցիկ հնարքով հաղթանակի հասավ 8։5 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Այսպիսով, մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ վաստակեց 6 մեդալ՝ 70 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր են դարձել 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ քաշային Հայկ Պապիկյան ու 86 կգ Կնյազ Իբոյանը։ Բրոնզե մեդալ են վաստակել 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և գերծանր քաշային Մարտին Սարգսյանը։