Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի` ի աջակցություն Արցախի

Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի` ի աջակցություն Արցախի
ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղը հայտնել է, որ իրենց վրա անջնջելի տպավորություն է թողել Բըրբանքում Խաչանովի հայտնվելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել` ի աջակցություն Արցախի։ Տեղեկությունը հայտնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին։
Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի` ի աջակցություն Արցախի
«Մեր հատուկ հյուրի` աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովի հայտնվելը, անջնջելի տպավորություն թողեց բոլոր նրանց վրա, ում բախտ է վիճակվել տեսնել նրան գործողության մեջ։ Իսկական ջենթլմեն և Հայաստանի ու Արցախի աջակից: Շնորհակալություն ենք հայտնում Խաչանովին և նրա թիմին այս անմոռանալի օրվա համար»,– ասված է հաղորդագրությունում։
Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի` ի աջակցություն Արցախի
Հիշեցնենք, որ դեռ հունվար ամսին` «Australian Open»–ում 1/16-րդ փուլ դուրս գալուց հետո, Կարեն Խաչանովը, որը հայրական կողմից հայկական արմատներ ունի, տեսախցիկի վրա գրել էր «Արցա՛խ, պինդ մնա»։
«Australian Open»–ի 1/8-րդի ժամանակ էլ, երբ հաղթել էր ճապոնացի թենիսիստ Յոսիխիտո Նիսիոկոյին, նա կրկին տեսախցիկի վրա գրել էր. «Շարունակիր հավատալ մինչև վերջ. Արցա՛խ, ուժեղ մնա»։