Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն Հայաստանում է. նա համերգներով է հանդես գալու

Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն Երևանում
Ջինգ Ժաոն արդեն հասցրել է վարպետության դաս անցկացել տարբեր տարիքի երաժիշտ-կատարողներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն, որը իր սերնդի առաջատար երաժիշտներից է, Հայաստանում է։ Ջինգն այստեղ է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով, հայտնում են Արամ Խաչատրյանի համերգասրահի մամուլի ծառայությունը։
Չինացի թավջութակահար Ջինգ Ժաոն Երևանում
«Թավջութակահարը մարտի 17-ին անցկացրեց վարպետության դաս, որին մասնակցեցին տարբեր տարիքի երաժիշտ-կատարողներ: Ջինգ Ժաոն համերգով հանդես կգա մարտի 20-ին` կատարելով Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2005-ին Ջինգն արժանացել է Մյունխենի ARD International Competition-ի 1-ին մրցանակին, իսկ 2009-ին ստացել է Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակը:
Ջինգ Ժաոն հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Սեյջի Օզավա, Լորին Մաազել, Ռիկարդո Մուտի, Անդրիս Նելսընս, Մյունգ-Վուն Չունգ, Մուհայ Թանգ, Միխայիլ Պլետնյով, Յուրի Բաշմետ, Կենիչիրո Կոբայաշի, Ժան Ֆուրնիե, Էլիահու Ինբալ և ուրիշներ:
Ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. NHK Symphony, New Japan Philharmonic, Beijing Symphony, Bayerische Rundfunk Orchestra, Munich Chamber Orchestra, Hong Kong Philharmonic, Սեուլի KBS Philharmonic, NDR Symphony Օrchestra, Philharmonica della Scala, Sydney Symphony, Singapore Symphony և այլ նվագախմբեր:
Ջինգ Ժաոն պահանջվածկամերային երաժիշտ է և համագործակցում է հանրաճանաչ արտիստներիհետ. Էմանուել Պայու, Գայ Բրունշտայն, Դայշին Կաշիմոտո, Պոլ Մեյեր, Բորիս Բերեզովսկի, Էրիկ լը Սաժ, Անտուան Տամեստիտ, Կոնստանտին Լիֆշից, Թրեվըր Փինոք և այլք: