ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը գերկամային հաղթանակ տարավ 3–րդ ռաունդում, որը ապահովեց հաղթանակը մենամարտում։
Մեկնարկային մենամարտում Գրիգորյանը մրցեց կորեացի Բակ Չորոնգի հետ և հաղթեց 3։2 հաշվով։ Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ տարավ 3-րդ ռաունդում։
Նշենք, որ Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, այսինքն՝ ևս մեկ տուրում հաղթելու պարագայում կապահովի առնվազն բրոնզե մեդալը։
Եվրոպայի չեմպիոն 70 կգ քաշային Անի Հովսեփյանն էլ իր առաջին գոտեմարտն աշխարհի առաջնությունում անցկացնելու է վաղը՝ մարտի 20-ին։
Ի դեպ իր առաջին մենամարտում պարտվել է Գայանե Տեր Բարսեղյանը, որը 48 կգ քաշային կարգում զիջել է վենեսուելացի Անոնիս Կադենոյին: