Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի, վարչապետ Արնուսի և արտգործնախարար Միքդադի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 18-ին հրապարակած փաստաթղթի տեքստի համաձայն` պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով և նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայի տարածքից կապիտալի դուրսբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների և տեխնոլոգիաների փոխանցման արգելք։
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի կնոջ դեմ
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի և վարչապետ Հուսեյն Արնուսի նկատմամբ։