Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Իրանի և ԱՄԷ-ի 141 իրավաբանական անձանց նկատմամբ

Պատժամիջոցները սահմանվել են տասը տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ստորագրել է հրամանագիր, որով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության, Իրանի և ԱՄԷ-ի 141 իրավաբանական անձանց նկատմամբ։
Ցանկում նշված է 141 իրավաբանական անձ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել «Կալաշնիկով» ընկերությունների խումբը, «Ալմազ-Անթեյ» օդատիեզերական պաշտպանության ընկերությունների խումբը, իրանական «Mahan Airlines» ընկերությունը, անօդաչու թռչող սարքեր արտադրող «Shahed Aviation Industries Research Center»և «Paravar Pars Company» ընկերությունները և այլն։
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ
Պատժամիջոցները սահմանվել են տասը տարի ժամկետով։ Նախատեսում է ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների իրականացման սահմանափակումներ, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում։
Արգելքներ կլինեն տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների և այլնի վրա: