Վթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. կան տուժածներ

Տուժածները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին այսօր ՃՏՊ է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ–ն։
Նշվում է, որ մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Peugeot» (վարորդ` Ռ․ Խ․, ծնված 2002 թ.) և «Lada Priora» (վարորդ` Կ․ Գ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ․ Հ․-ն (ծնված 1969 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Մարդիկ շարունակում են վարել մեքենան` անտեսելով, որ 9 բալն արդեն կորցրել են. ՔԿ–ի ամփոփումը
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևոր Լ․ Հ․-ին (ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կ. Հ․-ն և Լ. Հ․-ն հոսպիտալացվել են, իսկ վարորդ Կ. Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ: