Թուրքական Ղահրամանմարաշում կրկին երկրաշարժ է եղել

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 8.14-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գեքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել շուրջ 48 հազար մարդ։