Ռուսաստանը վավերացրել է Ադրբեջանի հետ կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը

Փաստաթուղթը վերաբերում է բոլոր տեսակի ապահովագրական և սոցիալական կենսաթոշակներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցություն նախատեսող պայմանագրի վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում 2022 թվականի ապրիլի 26-ին։ Կողմերը պայմանավորվել են իրենց տարածքում ձեռք բերված կենսաթոշակային իրավունքի համար ապահովագրություն տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի ֆինանսական պատասխանատվությունը կիսելու մասին։
Փաստաթուղթը վերաբերում է բոլոր տեսակի ապահովագրական և սոցիալական կենսաթոշակներին։
ԵԱՏՄ-ում ստաժն ու կենսաթոշակային հատկացումները էլեկտրոնային եղանակով են հաշվարկվելու