Պուտինը ուկրաինական քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրաման է ստորագրել

Քաղաքացին կրկին կարող է դիմել Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու համար 10 տարին լրանալուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների համար ՌԴ ՆԳՆ դիմում ներկայացնելու օրվանից այդ քաղաքացիությունը դադարեցնելու մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։
ՌԴ-ի կողմից չճանաչված Միջազգային քրեական դատարանը Պուտինի «կալանքի» օրդեր է տվել
Օրինագծի հեղինակներն են պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը («Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցություն»), Սերգեյ Կաբիշևը («Արդար Ռուսաստանը. հայրենասերները՝ հանուն ճշմարտության»), Սերգեյ Լեոնովը («Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցություն») և Արտյոմ Տուրովը («Միասնական Ռուսաստան»)։
«Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը ՌԴ քաղաքացիների համար պետք է ապահովի պետական և ՏԻՄ մարմիններում աշխատանքի տեղավորման, դիմորդների համար պետական գաղտնիքի նկատմամբ հասանելիություն նախատեսող կրթական կազմակերպություններում ուսուցման իրավունքի իրացումը, ինչպես նաև այլ հարցերի կարգավորում, որոնց լուծման դեպքում Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է հանդիսանում», – ասվում է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։
Օրենքի համաձայն` Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելու օրվանից ՌԴ քաղաքացին պարտավոր է չկատարել գործողություններ, որոնք կապված են Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների կատարման հետ։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում որոշում է կայացվում Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Ստացվում է, որ մեզ մոտ քաղաքացիական պատերա՞զմ է․ Պուտինի պատասխանը Ուկրաինայի մասին հարցին
Քաղաքացին կրկին կարող է դիմել Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու համար վերոնշյալ որոշման ընդունումից 10 տարի անց միայն։