Պաղեստինցիները համարում են, որ իրենց անկախության իրավունքի գլխավոր պաշտպանը ՌԴ–ն է. ՀԱՄԱՍ

Մուսա Աբու Մարզուկը շեշտել է այն փաստը, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունները աշխարհում և միջազգային համակարգում ծայրահեղ խառնաշփոթ է առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Պաղեստինցիներն ի դեմս Ռուսաստանի տեսնում են ինքնորոշման և անկախության իրենց ձգտման գլխավոր պաշտպաններից մեկին։ Այս մասին Մոսկվա կատարած այցի և ՌԴ փոխարտգործ նախարար Միխայիլ Բոգդանովի հետ բանակցություններից հետո ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՄԱՍ պաղեստինական շարժման միջազգային կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։
«Ռուսաստանն ապագայի, ինքնարոշման և անկախության պաղեստինցի ժողովրդի իրավունքների իրագործման կարևորագույն համախոհներից մեկն է», – նշել է Աբու Մարզուկը։
Նրա խոսքով` այս այցը տարբերվում է նախորդներից այն փոփոխությունների պատճառով, որ տեղի են ունենում տարածաշրջանում և աշխարհում, քանի որ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունները աշխարհում և միջազգային համակարգում ծայրահեղ խառնաշփոթ է առաջացրել։
ՀԱՄԱՍ–ի ղեկավարներից մեկը կարծում է, որ մերձարևելյան հարթակում փոփոխությունների համար պաղեստինցիները խորհրդակցությունների, տեղեկատվության փոխանակման և սեփական իրավունքների մասին մշտապես հիշեցման անհրաժեշտություն ունեն։