Լարսը բեռնատարների համար փակվել է

Որոշումը պայմանավորված է եղանակային պայմաններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակվել են բեռնատարների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա նշեց, որ որոշումը պայմանավորված է եղանակային պայմանների վատթարացմամբ։
Հիշեցնենք, որ այս Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Եթե Լարսի խնդիրը չլիներ... Քերոբյանն ու տնտեսագետը մեկնաբանել են տնտեսական աճի ցուցանիշը
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։