ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բացվել են բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հայտնէլ էինք, որ եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված` Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքն այսօր առավոտյան փակվել էին բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ այս Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։