Ինչպես են ընկերություններն առցանց հավաքում անձնական տվյալներ. CFPB–ի ուսումնասիրությունը

CFPB–ն ուզում է հասկանալ, թե ինչ տեսակի տեղեկատվություն են առցանց ընկերությունները հավաքագրում ու ինչպես են այն օգտագործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն (CFPB) խնդրում է մարդկանց պատմել իրենց փորձը` հասկանալու համար, թե ինչպես են որոշ ընկերություններ առցանց հավաքում անձնական տվյալներ։ Այս մասին գրում է investopedia.com–ը։
Նշվում է, որ այս ամենը արվում է, որպեսզի CFPB-ն կարողանա հասկանալ, թե ինչ տեսակի տեղեկատվություն են այդ ընկերություններըհավաքագրում, ու ինչպես են օգտագործում դրանք։
«Տվյալների վերահսկման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ընկերություններին վերահսկել մեր առցանց կյանքը և գումար աշխատել մեզ համար ահռելի խոցելի տվյալների միջոցով»,-ասվում է CFPB-ի տնօրեն Ռոհիտ Չոպրայի հայտարարության մեջ:
Գործակալությունը նաև ցանկանում է լսել այն սպառողների կարծիքը, որոնք անմիջական կապ են ունեցել ընկերությունների հետ, հատկապես նրանց` որոնք փորձել են շտկել, հեռացնել կամ վերականգնել իրենց անձնական տվյալները։
Հավաքված տեղեկատվությունը կօգտագործվի նաև որոշելու համար` արդյոք այդ ընկերությունները գործել են օրինական դաշտում, թե ոչ։
Մեզ մոտ սպառողների իրավունքները պաշտպանված չեն, բարձիթողի վիճակ է. Կարեն Չիլինգարյան
Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ CFPB-ն 2021 թվականին հետաքննություն էր արել մի քանի խոշոր առցանց ընկերությունների, այդ թվում ՝ Amazon-ի, Apple-ի, Facebook-ի, Google-ի, Paypal-ի և Square-ի վճարային համակարգերում։