Երկրաշարժ Տաջիկստանում. ցնցումները զգացել են նաև մայրաքաղաքում

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 260 կմ հարավ-արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Տաջիկստանի տարածքում վաղ առավոտյան 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Տաջիկստանի տարածքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 05.01 - ին (Երևանի ժամանակով 03.01-ին)», - ասել է նա:
Յուսուֆիի խոսքով՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 260 կմ հարավ-արևելք:
«Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2, զոհեր և ավերածություններ էպիկենտրոնում և Դուշանբեում չկան»,- հավելել է նա:
Այլ տեղեկատվություն առայժմ չկա։
Թուրքիայի երկրաշարժերը 105 մլրդ դոլարի վնաս են հասցրել․ ֆինանսների նախարարություն