Ռուսաստանում ավարտվել են «Սերպ» հակադրոնային համալիրի փորձարկումները

Ամերիկյան General Atomics MQ-1C Grey Eagle Sky Warrior անօդաչուն
«Սերպ- ВС5»-ի հեռահարությունը հինգ կիլոմետր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ «Սերպ- ВС5» ռուսական հակադրոնային համալիրն անցել է փորձարկումներն ու պատրաստ է մատակարարման։ Տեղեկությունը հայտնել է «Վեկտոր» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Սորոկինը։
«Բոլոր փորձարկումներն ավարտվել են։ Համալիրը պատրաստ է մատակարարումների ու պատվերների, այժմ ժամկետների համաձայնեցում է իրականացվում։ Արդեն նոր համալիրի պատվերներ կան», - ասել է նա։
Նշվում է, որ «Սերպ- ВС5»-ի հեռահարությունը հինգ կիլոմետր է։ Համալիրը կարող է հորիզոնական սռնիով 360 աստիճանի վրա օրինախախտ դրոններ հայտնաբերել։ Այն նաև կարող է տեսադաշտի անկյունը սեկտորների բաժանել՝ աշխատանքի անկախ ռեժիմներով։ Դա թույլ է տալիս «Սերպ- ВС5» համալիրի աշխատանքի ժամանակ այլ ԱԹՍ-ներ օգտագործել։
Սարքավորումը կարող է աշխատել հինգ հաճախականությունների տիրույթներում՝ 900 մեգահերցից մինչև 5,8 գեգահերց, ինչը թույլ է տալիս «Սերպ- ВС5»-ն օգտագործել քաղաքացիական և հատուկ ԱԹՍ-ների դեմ: Համալիրը կարող է խզել կապը օպերատորի հետ, շարքից հանել նավիգացիոն սարքավորումները և ապակողմնորոշել անօդաչու թռչող սարքը՝ խափանելով թռիչքային առաջադրանքի իրականացումը։