Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լևոն Հովհաննիսյանը

Նա կփոխարինի քաղաքապետին, մինչ ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ գործող օրենքի՝ քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները կատարում է առաջին տեղակալը, մինչ Երևանի ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը։
Հիշեցնենք, որ այսօր իր հրաժարականի մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի կողքին և աշխատելու է պետության կայացման, զարգացման համար։
Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է։