Պետրակովը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընդլայնված կազմը

Արխիվային լուսանկար
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մեկնարկային խաղից առաջ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեր ընտրանու ընդլայնված կազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 մարտի – Sputnik. Հայաստան- Թուրքիա խաղին Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է 26 ֆուտբոլիստների, բայց կան նաև խաղացողներ, որոնք անհրաժեշտության դեպքում կմիանան մեր թիմին։
Ասուիս ժամանակ կազմը հրապարակելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշեցը մեր ընտրանու խնդիրների մասին դարպասապահի դիրքում և պաշտպանությունում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ առայժմ իր գլխավորած թիմին այնքան էլ լավ ծանոթ չէ, ընդգծելով ֆուտբոլիստների խաղային որակները․ «Դրա համար խաղեր ու ժամանակ է հարկավոր», - ասեց Ալեքսանդր Պետրակովը։
Ներկայացնում ենք Հայաստանի հավքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիզիր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)
Ինչպես տեսնում եք՝ Հայաստանի հավաքականում կան բավականին շատ նորեկներ։ Մեր ընտրանու կազմում առաջին անգամ խաղադաշտ կարող են դուրս գալ Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը, Էրիկ Փիլոյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Ուգուչուկվու Իվուն, Հրանտ- Լեոն Ռանոսը։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին: