Միրզոյանն ու Լավրովը կքննարկեն ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ԵՄ առաքելության հետ կապված հարցերը քննարկում է գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը զգայուն մոտեցում ունի ԵՄ առաքելության հետ կապված, մենք քննարկում ենք այդ հարցը մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, անշուշտ, կքննարկվի»,- ասել է նա խորհրդարանում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։ Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին