ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետ

Քննարկվել են միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օռլովը քննարկել են համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ– ՌԴ միջև առկա համագործակցությանն առնչվող, այդ թվում` միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության հարցեր։
ՀՀ փոխվարչապետն ու Եկատերինբուրգի քաղաքապետը խոսել են նաև առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարների մասին:
ԱՊՀ ներկայացուցիչները հավաքվել են` մշակելու անդամ երկրների ԶՈւ–երի առաջարկները