ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր. տեսանյութ

Եռաբլուր. Արխիվային լուսանկար
Իմանգալի Տասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
«Նա հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։ Իմանգալի Տասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։