Հայ ուսանողները ՌԴ–ում երիտասարդական փառատոնին ներկայացրել են Հայաստանի ավանդույթները

Հայ ուսանողները միջոցառմանը մասնակցել են ՌԴ–ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել Աշխարհի ժողովուրդների մշակույթների «Global Village» երիտասարդական փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հայ երիտասարդները «Global Village» երիտասարդական փառատոնին
«Երիտասարդական փառատոնի շրջանակներում բուհի հայ ուսանողները Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ ներկայացրել են երկրի ավանդություներն ու մշակույթը»։
Միջոցառմանը ներկա է եղել նաև դեսպանատան երկրորդ քարտուղար Հռիփսիմե Մարկոսյանը։