Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել
Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օռլովը վստահություն է հայտնել, որ Երևան այցի շրջանակում կձևավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի ու Եկատերինբուրգի քաղաքապետերն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հուշագիրը հնարավորություն կտա գործակցել և զարգացնել երկկողմ կապերը տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
«Քաղաքներն, իհարկե, ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները, բայց խնդիրները միանման են: Հուշագիրը կնպաստի հետագա արդյունավետ գործակցությանը, համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը տարբեր ոլորտներում»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օռլովն իր հերթին վստահություն է հայտնել, որ Երևան այցի շրջանակում կձևավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:
«Սա երկու քաղաքների միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է, որը լայն հնարավորություն է՝ գործակցելու քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Պատրաստ ենք մեր փորձը փոխանակել երևանյան գործընկերների հետ՝ միաժամանակ որոշ ոլորտներում առկա նոր լուծումները տեղայնացնելով մեզ մոտ»,– ասել է նա։
1 / 3

Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել

2 / 3

Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել

3 / 3

Երևանն ու Եկատերինբուրգը համագործակցության հուշագիր են ստորագրել

Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորության շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օռլովը հանդիպել էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։