ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ մայոյր Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Բուդաղյանը կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Բուդաղյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի օգոստոսին։