Անհնարինը` հնարավոր. 44-օրյա պատերազմի մասնակցին հազվադեպ վիրահատության են ենթարկել

Փետրվարի 6-ին Հայկը պետք է մեկներ Մոսկվա` տեղի բժիշկներից մեկի մոտ հետազոտվելու, բայց ամեն ինչ փոխվել է, երբ իմացել է Hybrid լաբորատորիայի մասին։ Նախկինում տեղադրված իմպլանտն արդեն փոխարինվել է նոր, բարձր որակի տիտանե իմպլանտներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանի բժիշկները հազվադեպ դիմածնոտային վիրահատություն են իրականացրել աչքի հատվածում։ Պացիենտը գյումրեցի Հայկ Թադևոսյանն է։ Նա 44-օրյա պատերազմում դեմքի աջ կեսի ականապայթյունային բեկորային վիրավորում է ստացել, ինչի հետևանքով կորցրել էր տեսողությունը, սահմանափակվել էր բերանը բացելու հնարավորությունը։
Հայկ Թադևոսյան
Հայկը սեպտեմբերի 28-ին կամավորագրվել էր, մասնակցել վարժանքների և մի քանի օր անց մեկնել մարտի դաշտ։ Վիրավորվել է 2020–ի հոկտեմբերի 4-ին։ Նախնական վիրահատությունների ժամանակ կատարվել է ակնակապճի ռեկոնստրուկցիա` տիտանե թիթեղի հարմարեցված եղանակով։ Դրանից հետո կատարվել են միկրովիրաբուժական և ակնաբուժական վիրահատություններ, որվհետև վիրավորմանպատճառով կորցրել էր աջ աչքի տեսողությունը։
«Մինչ այս աչքի 3 վիրահատություն էի տարել, հետո աչքիս ցավերը սկսել էին ինձ անհանգստացնել, ցուրտ եղանակին սառչում էր դեմքս, կապտում, շոգին` տաքանում։ Անգամ անցած տարի մի պահ եղավ, որ իմպլանտը քիչ էր մնում` դուրս գար մաշկիս տակից, կարող էր դրանից հետո բորբոքում սկսվել։ Վիրահատեցին, որպեսզի խնդիրը լուծվեր, բայց դրանից հետո էլ ցավերը շարունակվում էին։ Հետաքրքրվում էի, թե ինչ կարելի է անել, բայց անգամ մեր պրոֆեսորները չէին համաձայնում նորից վիրահատել, ասում էին` կարող է աչքս կորցնեմ»,– պատմեց Հայկը։
Հետոո ծանոթները խորհուրդ են տվել դիմել մոսկվայաբնակ բժիշկ Դավիթ Նազարյանին։ Հայկը զանգել է մոսկովյան կլինիկա, պայմանավորվել հետազոտության համար, անգամ արդեն տոմսն է գնած եղել փետրվարի 6-ի համար,բայց ամեն ինչ փոխվել է, երբ իմացել է Hybrid լաբորատորիայի մասին։ Գնացել է լաբորատորիա, հանդիպել մասնագետների հետ, որոնք էլ առաջարկել են 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված վերջին մոդելի տիտանե թիթեղով վիրահատության տարբերակը։
Хирург Норайр Атанесович показывает КТ черепа Айка Тадевосяна
Վիրահատությունն արել է Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ–ի դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանը, որը միակ բժիշն է եղել, որ համաձայնել է նման բարդ ու հազվադեպ վիրահատություն անել։
«Հայկը որ այստեղ եկավ, թերահավատորեն էր մոտենում մեր ասածներին, քանի որ տարբեր բժիշկներ մերժել էին նման վիրահատություն անել։ 3D ռեկոնստրուկիցա Հայաստանում նախկինում էլ կատարվել է, բայց այս դեպքն իր բարդությամբ առանձնանում է բոլորից։ Խնդրի 70%-ը Հայկի աչքի հատակին տեղադրված մետաղական ցանցի հեռացումն էր, որովհետև աչքը կարող էր տեղաշարժվել։ Վիրահատությունից առաջ ես խորհրդակցել եմ Հայկի ակնաբույժի հետ ու փետրվարի 27-ին իրականացրել վիրահատությունը»,– ասաց բժիշկը։
Այժմ նախկին 1 իմպլանտը փոխարինվել է բարձր որակի տիտանե 3 առանձին իմպլանտներով, որոնց միջոցով վերականգնվել է վերին ծնոտային ծոցի (հայմորյան խոռոչ) առաջային պատի, ականակապճի և այտոսկրի ամբողջականությունը։
Վիրաբույժ Նորայր Միքայելյան
Շուրջ 9 ժամ տևած վիրահատության հաջորդ օրը ԲԿ–ի միջանցքում քայլելիս բժիշկը հետաքրքրվել է`արդյոք ցավեր ունի, ինչին ի պատասխան Հայկն ասել է` չէ՜, ցավեր չունեմ, ուղղակի շատ եմ պառկել, մեջքս է բռնվել։
Տղաները հայտնվում են ուղղահայաց դիրքում. Զինվորի տունն արդեն էկզոսկելետոն ունի
«Հիմա էլ հայելու դիմաց կանգնում եմ, նայում եմ ինձ ու տեսնում` դեմքս 90 աստիճանով փոխվել է, ցավեր էլ չունեմ։ Խոսել էլ չէի կարողանում, իսկ հիմա ոչ մի բան չկա»,– ասաց Հայկը։
Հայկ Թադևոսյան
Չնայած ցավեր չունի, այնուամենայնիվ, շուրջ 1 տարի նա պետք է լուրջ հսկողության տակ լինի, քթի հատվածում տրավմաներ չունենա։
Պրոթեզները խոչընդոտ չեն. Զինվորի տան տղաները Սպիվակովի հետ քոչարի են պարել. տեսանյութ