«Ոչ բարեկամ երկրներ» արտահայտությունը ճշգրիտ չէ, կան ոչ բարեկամական էլիտաներ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո գործածության մեջ մտավ «ոչ բարեկամ երկրներ» արտահայտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Ոչ բարեկամ երկրներ» արտահայտությունը ճշգրիտ չէ, կան ՌԴ–ի համար անբարյացակամ էլիտաներ, որոնք չգիտեն, թե ինչ են խոսում և վնասում են սեփական բնակչությանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
««Անբարյացակամ երկրներ» արտահայտությունը մտել է մեր հասարակական գիտակցության մեջ, բայց այն ճշգրիտ չի արտացոլում առկա իրողությունները, կարելի է ասել, ընդհանրապես չի արտացոլում, քանի որ որոշակի թվով երկրներում մենք ունենք ոչ բարեկամական էլիտաներ։ Անբարյացակամ կառավարիչներն ու քաղաքական համակարգը, ցավոք սրտի, աշխարհի շատ երկրներում այնպիսիք կան, հաճախ վերև են բարձրացնում բավականին ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց, երբեմն նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում և անում, և արդյունքը ակնհայտ է. նրանց աշխատանքը վնասում է սեփական բնակչությանը, սեփական տնտեսությանը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ եվրոպացի գործընկերները լինեն անկախ, ինքնիշխան և որոշումներ կայացնեն՝ ելնելով ազգային շահերից, սակայն, ցավոք, դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, հաճախ՝ ընդհանրապես:
Մեկնաբանելով պատժամիջոցների ժամանակ «ոչ բարեկամ երկրներից» Ռուսաստանի բիզնես մուտք գործած ներդրողների նկատմամբ սահմանափակումները թուլացնելու առաջարկը՝ Պուտինը ասել է, որ «Ռուսաստանում բարի ու չար քննիչ չկա, բոլորը լավն են»։
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովն առաջարկել է զգալիորեն թուլացնեն գործող սահմանափակումներն այն ներդրողների նկատմամբ, ովքեր պատժամիջոցների ժամանակ «ոչ բարեկամ երկրներից» մուտք են գործել ռուսական բիզնես։