Ստամբուլից 250 կմ հեռավորության վրա 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այսօր 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բոլու քաղաքում՝ Ստամբուլից 250 կմ դեպի արևելք։ Տեղեկությունը հայտնում են Թուրքիայի սեյսմոլոգները:
Քանդիլի աստղադիտարանի տվյալներով ՝ ժամը 13.55-ին գրանցված ցնցումներին հաջորդել է առնվազն երկու հետցնցում:
Օջախը գտնվել է Բոլու-Կիզիլագիլ արվարձանում մոտ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել շուրջ 48 հազար մարդ։