ՌՈւԵ–ն ջանք չի խնայում ԼՂ–ում խաղաղության հասնելու համար. հայաստանյան թեմի առաջնորդ

Միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին. Արխիվային լուսանկար
Միտրոպոլիտ Լեոնիդը հիշեցրել է, որ Մոսկվայում բազմիցս եռակողմ հանդիպումներ են անցկացվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ղարաբաղում խաղաղության գործընթացն անավարտ է, Ռուս ուղղափառ եկեղեցին հնարավոր խաղաղապահ ջանքեր է գործադրում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է թեմի ղեկավար միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին (Գորբաչյով)։
Մարտին նա առաջին անգամ Հայաստան է այցելել թեմի ղեկավարի կարգավիճակում։ Երկրում միտրոպոլիտը հանդիպումներ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ինչպես նաև պատարագ մատուցել Երևանի եկեղեցիներից մեկում։
«Իրավիճակն այդ ուղղությամբ հեռու է կատարյալ լինելուց, սակայն Ռուս ուղղափառ եկեղեցին խաղաղապահ գործընթացին ուղղված միջոցներ է ձեռնարկում և ջանքեր է գործադրում», – նշել է միտրոպոլիտ Լեոնիդը։
Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են բարձրացվել։
«Եռակողմ համագործակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի հաստատմանը։ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անձնական վերահսկողության ներքո լուծվեց Դադիվանք եկեղեցու մշակութային ժառանգության պահպանման հարցը, ինչն առանձին նշեց Գարեգին կաթողիկոսը», – հավելել է միտրոպոլիտ Լեոնիդը։
Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) Սրբազան սինոդը Հայաստանում թեմ ձևավորելու որոշում էր կայացրել 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։ Թեմի հայրապետ էր նշանակվել արքեպիսկոպոս Լեոնիդը, ներկայում Աֆրիկայի պատրիարքական էկզարխ, միտրոպոլիտ Կլինսկին։