ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ապրիլի 1-ից Red Wings ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով։
Ինչպես տեղեկացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ից ավիաընկերությունը թռիչքներ է սկսել Մախաչկալայից դեպի Երևան։ Թռիչքներ իրականացվում են երեքշաբթի օրերին SSJ100 ինքնաթիռով՝ 100 նստատեղով։