Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. հայտնի է` ինչ են քննարկել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ առկա խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղական իրադրությունն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
«Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:
Իմանգալի Տասմագամբետով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այսօր նա եղել է Ջերմուկում, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Տասմագամբետովը հանդիպում կունենա նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։