Լիբիայում 2,5 տոննա ուրան է անհետացել. ՄԱԳԱՏԷ–ն հետաքննում է հանգամանքները

Այսօր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկությունը հայտնել է կազմակերպության անդամ երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հետաքննում է Լիբիայում պահվող 2,5 տոննա ուրանի անհետացման հանգամանքները և ներկա պահին դրա գտնվելու վայրը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գործակալության ներկայացուցիչները։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մարտի 14-ին ստուգման աշխատանքների ժամանակ պարզել են, որ Լիբիայի օբյեկտներից մեկում պահվող 10 տակառները, որոնց մեջ եղել է մոտ 2,5 տոննա բնական ուրան (ուրանի հանքաքարի խտանյութի տեսքով) անհետացել են։
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ–ի հետագա գործողությունները կապված կլինեն միջուկային նյութի կորստի հանգամանքների ուսումնասիրման և դրա ներկայիս գտնվելու վայրի պարզման հետ։
ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է Իրանի հետ համաձայնագիր կնքել ԳՀՀԾ-ի վերականգնման համար. Գրոսի