Հայաստանը 2023թ-ին արտոնյալ սակագնով տավարի միս կներմուծի

Մսի խանութ
Կառավարության որոշման համաձայն` սահմանված արտոնյալ ծավալները բաշխվելու են ներմուծող ընկերությունների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. 2023 թվականին Հայաստանը կկարողանա 11 300 տոննա խոշոր եղջերավոր անասունների միս ներմուծել` արտոնյալ սակագնով։
Սակագնային քվոտան ու արտոնյալ ներմուծման ծավալներն այսօր հաստատվել են ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով 2022թ–ի նոյեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ընդունված համապատասխան որոշումը` ՀՀ–ին ներմուծման արտոնություն տրամադրելու մասին։
Նշենք, որ 2022-ին ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշմամբ ՀՀ-ին տրամադրվել էր 10 000 տոննայի արտոնություն։ Սակայն հետագայում այդ ծավալը 1300 տոննայով ավելացվել է։
Կառավարության որոշման համաձայն` սահմանված արտոնյալ ծավալները բաշխվելու են ներմուծող ընկերությունների միջև։