Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թ–ին կրկնակի աճել է

Բոլատ Իմանբաևն ու Վահան Քերոբյանը
Վահան Քերոբյանը նշել է, որ ընթացիկ տարվա համար կսահմանվի առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը գրանցել է զգալի աճ, 2021 թվականի 19 մլն դոլարի փոխարեն 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 41․6 մլն դոլարի։ Այս փաստն այսօր արձանագրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարութունից։
Վահան Քերոբյանը կարևորել է այս արդյունքը և ընթացիկ տարվա համար սահմանել առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող աջակցման գործիքները։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քայլերը, որոնց մասին է վկայում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը։