ԱՄՆ-ն ու ՌԴ-ն անօդաչու սարքի միջադեպի տեսանյութից հետո չեն շփվել․ Սպիտակ տուն

Ջոն Քիրբի
Պաշտոնյան կասկածում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև շփում տեղի կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն շփվել ամերիկյան անօդաչու սարքի կործանման տեսանյութի հրապարակվելուց հետո։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Որևէ խոսակցություն չի եղել, որի մասին ես տեղյակ եմ... Եվ, անկեղծ ասած, չեմ զարմանա, եթե դրանք չլինեն: Տեսանյութը բավական խոսուն է», - ասել է նա։
Երեկ անօդաչու սարքի հետ կապված միջադեպից հետո տեղի են ունեցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների, ինչպես նաև երկու երկրների գլխավոր շտաբների պետերի հեռախոսազրույցները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 14-ի առավոտյան ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը Սև ծովի երկնքում խախտել է այն հատվածի սահմանները, որտեղ հատուկ գործողության ընթացքում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ է սահմանվել:
ԱՄՆ–ն անցագրային սահմանափակումներ է մտցրել ռուս զինվորականների դեմ
Նախարարության տվյալներով՝ ԱԹՍ-ն թռչել է Ռուսաստանի սահմանի ուղղությամբ, ռուսական կործանիչները օդ են բարձրացել խախտումն անողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով ԱԹՍ-ն անցել է անկառավարելի թռիչքի և ընկել ջուրը։
Ռուսական կործանիչները, ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն, շփման մեջ չեն մտել MQ-9-ի հետ, օդանավային սպառազինություն չեն օգտագործել և բարեհաջող վերադարձել են բազավորման օդանավակայան։