ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վաշինգտոնը շարունակում է պահպանել Ռուսաստանի հետ կապի ուղիները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հասանելի ուղիներ ունի Սիրիայում, ինչպես նաև Եվրոպայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրավիճակները բացառելու համար։
Այդ ուղիները բաց են, և ամերիկացիներն օգտագործում են դրանք: