Սյունիքում ավտովթարի հետևանքով զինվորականներ են տուժել

Տուժածների առողջական վիճակի մասին դեռ տեղեկություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց դեպքը։
«Ունենք վնասվածքներ ստացած ուղևորներ, ավելի ուշ մանրամասներ կհաղորդենք, բայց նախնական տեղեկություններով զինվորականներ են»,–ասաց նա։