Շարունակելու եմ իմ բարեփոխումները. Պապիկյանը` հնարավոր հրաժարականի մասին

Պաշտպանության նախարարը չի պատրաստվում կիսատ թողնել իր առջև դրված խնդիրների լուծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով հարցին, արդյոք իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղել են, թե ոչ։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել նույնպես չեմ պատրաստվում»,– նշեց Պապիկյանը։
Նա ընդգծեց, որ շարունակելու է իմ սկսած բարեփոխումները և կյանքը ցույց կտա, թե որքանովդա իրեն կհաջողվի։
Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ սպասվում է Պապիկյանի հրաժարականը։