ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 6 մասնակից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ առաջնությանը մասնակցելու են 35 երկրի 140 շախմատիստներ։
Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):