Սևանա լճում տղամարդու դի է հայտաբերվել

Սևանա լիճ
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա քաղաքացու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժինը ժամը 09։00-ին ահազանգ է ստացել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, դի է նկատվում։
Ջրահեղձ եղած տղամարդու դին դուրս են բերել քաղաքացիները։ Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։
Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի