Սաուդյան Արաբիայի առաջատար բյուջետային ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի դեպի Երևան

Ավիաընկերության օդանավերը բացի ՀՀ մայրաքաղաքից թռիչքներ կիրականացնեն ևս 17 լրացուցիչ ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիայի առաջատար բյուջետային «Flynas» ավիաընկերությունը չարտերային չվերթեր կիրականացնի դեպի Երևան։
Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկատվությունից հետևում է, որ Երևանն ընդգրկված է ամառային սեզոնին չվերթերի ուղղությունների ցանկում։
Երևան–Բաղդադ. «Fly Arna»-ն շաբաթական երկու չվերթ կիրականացնի
Երևանից բացի ավիաընկերությունը նախատեսում է ամռանը չվերթեր կազմակերպել ևս 17 լրացուցիչ ուղղություններով։
Հիշեցնենք, որ 2007 թվականին հիմնադրված Flynas-ը բազավորվում է Խալիդ արքայի անվան օդանավակայանում (էր Ռիադ) միջազգային օդանավակայանում: Վերջին հինգ տարում «Flynas»-ը ճանաչվել է Մերձավոր Արևելքի առաջատար բյուջետային ավիաընկերություն: