Ռուսական Ս-400-ների մատակարարումը հետաձգվել է Թուրքիայի ՊՆ-ի դիրքորոշման պատճառով. ԶԼՄ

Ս-400
Արտադրող երկիրը, այսինքն՝ Ռուսաստանը, չի ցանկանում, որ իր սպառազինությունների համակարգը վաճառվի երրորդ երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հետաձգվում է, քանի որ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեմ է պայմանագրի կետերից մեկին։ Տեղեկությունը հայտնում է «Aydinlik» թերթը։
Ըստ պարբերականի՝ Աքարը դեմ է համալիրները երրորդ երկրներին վաճառելու արգելքի դրույթին։ Թեև այն համարվում է շատ հիմնարար պայման, որը ներառված է ամբողջ աշխարհի պաշտպանական արդյունաբերության համաձայնագրերում, նախարարը, միևնույն է, մի շարք առարկություններ ունի։
Պարբերականի աղբյուրները պարզաբանել են՝ այդ կետը ոչ միայն զենիթահրթիռային համալիրների վաճառքն է արգելում, այլև ավելի մեծ սահմանափակումներ է սահմանում։ Արտադրող երկիրը չի ցանկանում, որ իր սպառազինությունների համակարգը վաճառվի երրորդ երկրներին, ուր մնաց, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի։
Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ նման որոշումները կարող են ուղեկցվել հետագա խնդիրներով. ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են զենքով և զինամթերքով աջակցել Կիևին։
Սերբիայի կողմից Ուկրաինային զենք վաճառելու լուրը սուտ է. Վուչիչ