ՌԴ–ում հայ-ռուսական գործարար խորհրդի նիստ կանցկացվի

Նարեկ Տերյան
Հայ-ռուսական գործարար խորհրդի նիստը կանցկացվի մարտի 16-17-ը Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՌԴ–ում հայ-ռուսական գործարար խորհրդի նիստ կանցկացվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նիստին մասնակցելու համար Մոսկվա կգործուղվի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Հայ-ռուսական գործարար խորհրդի նիստը կանցկացվի մարտի 16-17-ը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։