Պուտինը պատասխան է առաջարկել Արևմուտքի պատժամիջոցներին

Նախագահը դատախազներին կոչ է արել աջակցել գործարարներին և օգնել ավելորդ վարչական խոչընդոտները վերացնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան է առաջարկել երկրի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցնրին։ Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը նա ներկայացրել է գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը նշել է, որ վերջին տարիներին ՌԴ–ն պատժամիջոցային ագրեսիայի է բախվում, սակայն հայրենական տնտեսությունն ու բիզնեսը պատվով են արձագանքում առաջացող մարտահրավերներին։
Նախագահը դատախազներին հորդորել է աջակցել գործարարներին և օգնել ավելորդ վարչական խոչընդոտները վերացնելու հարցում։
«Մեր հակառակորդների բոլոր գործողություններին պետք է պատասխանենք միակ` տնտեսական ազատությունների ընդլայնման տարբերակով», – կարծում է Պուտինը։
Նա բավական նուրբ աշխատանք է անվանել դա և հիշեցրել, որ ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի շրջանակում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները ԵՄ–ում գրեթե սպառված են. Բորել
Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ 2022 թվականի դժվարությունները հօգուտ ՌԴ տնտեսության են եղել։ Ըստ նրա` երկրի տնտեսական ինքնիշխանությունը մի քանի անգամ ավելացել է։