Պուտինին զեկուցել են ամերիկյան ԱԹՍ–ի միջադեպի մասին. Պեսկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հանդես է եկել պարզաբանումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպի մասին։ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով շփումներ չեն եղել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե նկատի ունեք ամենաբարձր մակարդակով շփումները, ապա ոչ, ոչ մի շփում չի եղել։ Հարցը, թե զեկուցել են այդ մասին նախագահին, առնվազն տարօրինակ է։ Դե, ինչպե՞ս եք պատկերացնում, որ պետության ղեկավարին, գերագույն գլխավոր հրամանատարին միջադեպի մասին զեկուցված չլինի։ Իհարկե, նման բան չի կարող լինել։ Իհարկե զեկուցել են», - ասել է Պեսկովը։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը նախօրեին հայտարարել էր, որ ռուսական Սու-27 ինքնաթիռնիբր բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է Սև ծովը:
Սիրիայում ԱԹՍ է խոցվել. ԱՄՆ ԶՈւ–ն վստահեցնում է, որ այն իրանական արտադրության է
ՌԴ ՊՆ-ն արձագանքել է միջադեպին՝ հայտարարելով, որ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքն առավոտյան ընկել է Սև ծովը կտրուկ մանևրելու պատճառով, իսկ ռուսական կործանիչները նրանց չեն դիպել։