Կապանում բռնկված հրդեհը մարվել է

Հրդեհ․ արխիվային լուսանկար
Հրդեհը մեկուսացվել էր մարտի 14-ին։ Այրվել է 22 հա խոտածածկույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ (մոտ 22 հա):
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մարտի 13-14-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել․ սահմանվել էր հերթապահություն։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին։
Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել