ԵԱ. ըմբշամարտիկ Հայկ Խլոյանը 6։0 հաշվով հաղթեց մրցակցին ու բրոնզե մեդալ նվաճեց

Բուխարեստում հուանհռոմեկան ոճի մինչև 23 տարեկան հայ ըմբիշները նվաճեցին մեկ արծաթե և բրոնզե երեք մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշներից վերջինը մրցագորգ դուրս եկավ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց լիտվացի Մինդաուգաս Վենչկաիտիսի հետ։ Խլոյանը հաղթանակի հասավ 6։0 հաշվով ու մեր հավաքականին ևս մեկ մեդալ բերեց։ Բուխարեստում հուանհռոմեկան ոճի մինչև 23 տարեկան հայ ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին մեկ արծաթե և բրոնզե երեք մեդալ։
Մարտի 17-ից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը ներկայացված է լինելու 10 քաշային կարգերում։